Իտալիայի առաջնության առաջատարը պարտվեց
Ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնության 35-րդ տուրը: Իր տեղը Ա սերիայում պահպանելու համար ջանքեր գործադրող Ուդինեզեն 2:1 հաշվով հաղթեց առաջատար Յուվենտուսին, իսկ Լացիոն նույն հաշվով հաղթեց Կալյարիին:
Առաջնության ավարտից երեք տուր առաջ Հուվենտուսը վեց միավորով առաջ է Ատալանտայից: Ինտերն ու Լացիոն Ատալանտայից հետ են մնում մեկ եւ երկու միավորով:
Իսկ ահա այս տուրում ՍՊԱԼ-ին 6:1 հաշվով հաղթած Ռոման չորրորդ տեղից հետ է մնում 11 միավորով եւ այլեւս չի կարող հավակնել Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելուն:
Ամենայն հավանականությամբ ՍՊԱԼ-ից եւ Բրեշայից բացի Ա սերիայից դուրս կմնա նաեւ Լեչեն, որն այս տուրում 3:1 հաշվով հաղթեց Բրեշային, բայց չորս միավորով հետ է մնում Ջենոայից:
Top-News.am


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...