Ֆրանսիական «Բրեստի» նորեկին ծեծել են, մեքենան այրել
Ֆրանսիական «Բրեստի» նորեկ, Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, 22-ամյա պաշտպան Ռոնաել Պյեր-Գաբրիելին ծեծել են, իսկ նրա Audi ավտոմեքենան այրել։
«Բրեստը» հանդես է եկել հայտարարությամբ․
«Ակումբը դատապարտում է տեղի ունեցածը եւ աջակցություն հայտնում Ռոնաելին։ Ցավոք, սա տեղի է ունենում մի քաղաքում, ուր նա եկել է երկու շաբաթ առաջ եւ որեւէ մեկի հետ որեւէ կապ չունի։ Մեր խաղաղ քաղաքում, այսպիսի միջադեպերը պետք է չլինեն սովորական երեւույթների շարքում»։
Պյեր-Գաբրիելը «Բրեստի» հետ կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Նա Ֆրանսիա է տեղափոխվել գերմանական «Մայնցից»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մոնակոյին»։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում