Լոս Անջելեսում կայացել է հայ և ադրբեջանցի գործարարների զավակների հարսանիքը (տեսանյութ, լուսանկարներ)
Լոս Անջելեսում «Dolby Theatre»-ում, որտեղ ավանդաբար տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունը, հուլիսի մեկին կայացել է ռուսաստանցի գործարարներ Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլիտայի և Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի հարսանեկան արարողությունը:
Հարսանիքը վարել են Քսենիա Սոբչակը և Անդրեյ Մալախովը, իսկ հրավիրված երգիչների ցանկում էին Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը և Լեդի Գագան:
Հյուրերն իրենց մասնակցությունը հարսանիքին գրեթե չեն հրապարակայնացրել: Միայն Քսենիա Սոբչակը չի դիմացել և «Ինսթագրամ»-ի իր էջում տեսանյութ հրապարակել՝ «Ամեն օր չեմ հայտարարում Լեդի Գագային» գրությամբ:
Հյուրերի ցանկում էր նաև հայտնի ոսկերիչ Լորի Ռոդկինը, որը սոցիալական կայքերի էջերից մեկում գրել է. «Մինչև վերջ չեմ հասկանում, ես Ռուսաստանում եմ, թե՝ Հայաստանում, թե հայկական «Ձայնը» շոուին»:
Ինչ վերաբերվում է հարսանյան հանդեսի ճոխությանը՝ խոսքերն ավելորդ են:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում