Միհրան Մանասյանը 95-րդ րոպեին մկրատ հարվածով փայլուն գոլ խփեց ու կորզեց հաղթանակն Արարատ-Արմենիայի հետ խաղում (տեսանյութեր)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատ-Արմենիային» և ֆանտաստիկ հաղթանակ տարել 2-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է խաղի 14-րդ րոպեին, երբ վանաձորյան թիմի պաշտպան Խուան Բրավոն գրավել է սեփական դարպասը:
Երկրորդ կեսի միջնամասում՝ 62-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմը մնացել է 10 հոգով. Ալեքսանդր Դամչևսկին է հեռացվել խաղադաշտից: Քանակական առավելությունից վանաձորյան թիմի ֆուտբոլիստները կարողացել են օգտվել արդեն մոտ 10 րոպե անց, երբ սեփական տուգանայինում կոպիտ խախտման արդյունքում «Արարատ-Արմենիայի» դարպասին 11-մետրանոց է նշանակվել: Գնդակին մոտեցել է «Լոռիի» հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն և անվրեպ իրացրել տուգանայինը.
Հատկանշական է, որ հանդիպման վերջին րոպեներին «Լոռիի» ֆուտբոլիստները ահռելիորեն մեծացրել էին ճնշումը մրցակցի դարպասային հրապարակում ու մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ էին իրականացնում՝ սպառնալով Դմիտրի Աբակումովի դարպասը, և վերջապես՝ հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած վերջին՝ 5-րդ րոպեին, «Լոռիի» հարձակվող Միհրան Մանասյանը մոտ տարածությունից կատարած «մկրատ» հարվածով պարզապես փայլուն գոլի հեղինակ դարձավ ու ապահովեց իր թիմի հաղթանակը դրամատիկ վերջաբանով խաղում:
Այս հաղթանակի շնորհիվ, «Լոռին» իր միավորների թիվը հասցրեց 39-ի և ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ ահա «Արարատ-Արմենիան» նահանջեց դիրքերն ու հանգրվանեց երկրորդ տեղում՝ 45 միավորով: Նույնքան միավոր ունեցող «Շիրակը» լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջին տեղում է:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից