«Ունենք շատ ծանր ժառանգություն` Ֆիրդուս, Կոնդ, Եկմալյան» (Տեսանյութ)
ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ Երեւանի իրացված տարածքների բնակիչներին. «Խնդիրն երկու կողմ ունի` բնակիչների մի մասը մնացել է նույն տարածքում, դատական գործընթացների մեջ են, մյուս մասը` համաձայնության է եկել շինընկերության հետ։ Ի՞նչ է լինելու նրանց ճակատագիրը»:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց կոմիտեն կապ չունի իրացման գործընթացի հետ, իրենք միայն նախագծեր են կազմում. «Իրացման խնդիրները մեր կոմիտեից դուրս են, սակայն քանի որ ես առնչվել եմ ժամանակին այդ խնդրի հետ, ասեմ` իհարկե, դա շատ ծանր ժառանգություն էր` Ֆիրդուս, Կոնդ, Եկմալյան։ Աշխատանքները չեն արվում այն տեմպերով, որ մեզ կարող են գոհացնել։ Ֆիրդուսի ներդրումային ծրագիրը վաղուց պատրաստ է. այն բնակիչները, որոնք պետք է իրացման պայմանագիր կնքեն, չեն ունենա նախորդների ճակատագիրը, գոհ կլինեն։
Կոնդի հետ կապված մենք հանդիպում ենք բազմաթիվ ներդրողների հետ` 4-5 կազմակերպության հետ բանակցում ենք։ Կոնդն ունի բարդ քաղաքաշինական խնդիրներ։ Կոնդի մասով վերջնական քաղաքաշինական բանալի գտնելը բավականին բարդ է` կան լոկալ տեղերում արժեքներ, որոնք պետք է պահպանվեն, իսկ հատվածներ կան, որտեղ հնարավոր է բարձրահարկեր կառուցել»։
Նարեկ Սարգսյանը խոսեց նաեւ «Հին Երեւան» նախագծի մասին` ասելով` դժվարությամբ, բայց առաջ է գնում. «70 տոկոսով տարածքն արդեն իրացվել է։ Կա երկու ներդրող։ Հիմա հեռացվում են գրունտային ջրերը։ Մոտ երկու ամսից կառուցումը կսկսվի։ Արդյունքները կլինեն տարվա երկրորդ հատվածում։ Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, վերականգնվելու է Աֆրիկյանների շենքը»:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում