1889թ. թողարկվել է հայերի կոտորածների վերաբերյալ բացիկներ (Լուսանկարներ)
Շոկոլադ արտադրող ֆրանսիական Chocolaterie d’Aiguebelle գործարանը, որը գործել է Լա-Տրապ վանքին կից, XIX դարի վերջին մտածել է այդ ժամանակվա համար եզակի մարկետինգային հնարք. սկսել է կոնֆետների տուփեր թողարկել տարբեր կոլեկցիոնային բացիկներով։
Ի սկզբանե նպատակը եղել է արտադրանքի վաճառքի մեծացումը. Ենթադրվում էր, որ գնորդը ձեռք կբերի կոնֆետներն այն բանի համար, որպեսզի ունենա բացիկների ամբողջական հավաքածուն։ Սակայն մի քանի տասնամյակ անց (ապրանքանիշի գրանցման պահից՝ 1885 թվականից) գործարանը, որն ավելի վաղ իր գնորդներին ուրախացնում էր հայտնի անձանց դիմանկարներով, կենդանիներով ու բնապակերներով, ցնցեց ողջ աշխարհը՝ անտարբեր չթողնելով ոչ ոքի։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։
1889 թվականին Chocolaterie d’Aiguebelle-ն թողարկել է բացիկների հավաքածու՝ «Հայերի կոտորածը» անվանումով, որը պատմում էր 1895-96 թթ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասին։ Շարքը ներառել է 14 արյունոտ բացիկ և դրանցից յուրաքնաչյուրի մեկնաբանությունը։ Բացիկներում պատկերված են եղել թուրքերի կողմից հետապնդվող և ծովը նետվող հայերը, քրդերի կողմից հետապնդվող հայերը, ստրկության վաճառված հայերը։
«Հայերի կոտորած» սերիան ներառել է իր մեջ ոչ միայն հայերի, այլև ընդհանուր առմամբ քրիստոնյաների հալածանքների պատկերներ։ Հավաքածուի համար, որն աշխարհին իրազեկել է այն տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցողի մասին, շոկոլադի գործարանը Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ պարգևատրվել է բարձրագույն մեդալով։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում