ԲԽ․ Ալաշկերտը ուժեղ գտնվեց Արարատից
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունում էր «Արարատին»։
Առաջին խաղակեսը անցավ տանտերերի առավելությամբ․ խաղի 19-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը՝ խառը իրավիճակում աջ եզրից ստացավ գնդակն ու այն ուղարկեց մրցակցի դարպասը: Ընդունած գոլից հետո «Արարատի» ֆուտբոլիստները շարունակում էին բավականին պասիվ գործել: Արդյունքում, առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին հաջողվեց նաև երկրորդ գոլը խփել. Վահագն Հայրապետյանի իրացրած անկյունայինից հետո տանտերերի մակեդոնացի ֆուտբոլիսռ Ռիտրո Միտրևսկին առաջինն է հասնում գնդակին ու կրկնապատկում իր թիմի առավելությունը:
Երկրորդ խաղակեսը բավականին ակտիվ սկսեցին «Արարատի» ֆուտբոլիստները։ Հանդիպման 54-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները և, ստանալով կարմիր քարտ, հեռացվեց խաղադաշտից։ 11-մետրանոց տուգանային հարվածը անվրեպ իրացրեց Դենիս Դեդեչկոն։
Հանդիպման վերջին 10 րոպեները անցան բավականին թեժ պայքարում, «Արարատի» ֆուտբոլիստները շատ ակտիվ էին գործում՝ անընդհատ գրոհելով, սակայն 10 հոգով մնացած «Ալաշկերտը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը և իր ակտիվում գրանցել 3 միավոր։
Դեռ ավելին, տանտերերը կարող էին խաղավարտին մոտ խփել նաև 3-րդ գնդակը, սակայն հիանալի խաղաց «Արարատի» դարպասապահը
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 34 միավոր բարձրանում մրցաշարայի աղյուսակի 2-րդ հորիզոնական, «Արարատը» 31 միավորով 5-րդն է։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են