Հետազոտությունը բացատրել է, թե ինչու պետք չէ ներողություն ակնկալել
Հետազոտությունը բացատրել է, թե ինչու առհասարակ չարժե ներողություններ ակնկալել։ Նախեւառաջ որովհետեւ ներողությունը նվաստացնում է մարդու արժանապատվությունը, նաեւ որովհետեւ մարդկանց համար դժվար է ներողություն խնդրելը, նույնիսկ եթե նրանք ուզում են, նշվում է Սենթ Փիթերի Գուստավ Ադոլֆի վարժարանի գիտնականի հոդվածում։
Բայց պարզվում է, որ եթե ներողություն խնդրելու հարցում բնավորությունից բացի (կան մարդիկ, որոնք երբեք ներողություն չեն խնդրում ու մարդիկ, ովքեր գոնե երբեմն ունակ են դրան) պետք է նաեւ գենդերային ասպեկտը հաշվի առնել։
Մասնավորապես եթե տղամարդն է մեղավոր, ապա ներողություն լսելու շանսերն ավելի քիչ են։ Հետազոտությունը ցույց է տվել,որ կայանք ավելի հաճախ են ներողություն խնդրում, քան տղամարդիկ։ Մի՞թե դա նշանակում է, որ կանայք ավելի շատ են սխալվում։ Ամենեւին։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ տղամարդիկ ու կայանք տարբեր կերպ են ընկալում, թե որն է ներողության արժանի «արարքը։
Կանայք այդ իմաստով ավելի ցածր շեմ ունեն, մինչդեռ տղամարդիկ՝ ավելի բարձր։ Այլ կերպ ասած՝ կանայք համարում են, որ ավելի շատ արարքներ կան, որոնց համար մարդը պետք է ներողություն խնդրի։ Տղամարդիկ ու կանայք կարող են նույն արարքը տարրբեր կերպ ընկալել։ Կինը դա համարում է ներողություն պահանջող հանցագործություն, իսկ տղամարդը՝ ոչ։
Հետազոտությունը, որը հրապարակվել է Psychological Science-ում, ցույց է տվել, որ տղամարդիկ ու կանայք հավասարաչափ են ներողություն խնդրում իրենց արարքների համար, եթե համարում են, որ դրանք ներողություն պահանջող արարքներ են։ Բայց խնդիրն այն է, որ տղամարդկանց կարծիքով ներողության արժանի արարքների թիվն ավելի քիչ է , քան կանանց կարծիքով։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ