Կապարոս․ Կցանկանայի, որ Հայաստանի բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, միջպետական սահմանների փակ լինելու և համապատասխան չվերթների բացակայության պատճառով, առայժմ չի կարողանում վերադառնալ Հայաստան, սակայն հետևում է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուների ելույթներին արտերկրում եւ Հայաստանի առաջնությունում:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Կապարոսը ներկայացրել է Հայաստանի առաջնության 18-րդ տուրից ստացած տպավորությունները:
«Անկասկած, այդ դադարը հանգեցրել է նրան, որ ֆուտբոլիստներն այժմ չունեն խաղային անհրաժեշտ ռիթմ և մարզավիճակ։ Հենց խաղային ռիթմի և պրակտիկայի բացակայության պատճառով էլ այս պահին ֆուտբոլիստներն այնքան մրցունակ չեն, որքան կարող էին լինել։ Ավելի շատ խաղեր անցկացնելով՝ նրանք ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեն։
Թիմերից ամենաշատը դուր եկավ «Արարատ-Արմենիայի» խաղը, ինչը բնական է, քանի որ նրանք գործող չեմպիոններն են: Նրանք համեմատաբար ամենալավ մարզավիճակում են, բայց ես կցանկանայի, որպեսզի ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային, որպեսզի ազգային հավաքականի համար ավելի շատ թեկնածուներ ունենայինք։ Ընդհանուր առմամբ, պետք է ավելի շատ խաղեր դիտենք, ցանկալի է՝ անմիջականորեն մարզադաշտից, որպեսզի կարողանանք ավելի լավ պատկերացում կազմել ֆուտբոլիստների խաղամակարդակի վերաբերյալ»,- նշել է Կապարոսը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Հայաստանի առաջնության վերսկսումից հետո անցկացվել է մեկ տուր։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում