Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը
Մշակույթ

Կուբացի կինը փնտրում է հայազգի հորը. Ուզում եմ իմանալ՝ նա կցանկանա՞ ճանաչել ինձ

Լուսիա Խիմենես Պեռնասը սովորական կուբացի է՝ անսովոր պատմությամբ: Միայն 40 տարեկանում առաջին անգամ բարձրաձայնում է իր հայ լինելու մասին ու ֆեյսբուքյան հսկայական տիրույթում հայտարարում՝ փնտրում է հորը:

Sputnik, Գոհար Սարգսյան. Սևանա լճի լուսանկարի ուղեկցությամբ Լուսիա Խիմենես Պեռնասը ֆեյսբուքում մի գրառում արեց՝ հպարտություն է ինձ համար, որ պատկանում եմ աշխարհի ամենահրաշագեղ երկու երկրներին՝ հնագույն Հայաստանին, որ իմ հոր երկիրն է, և չքնաղ Կուբային, որ ինձ մայրս է նվիրել:

Այսքանը նա հայտնեց ֆեյսբուքյան տիրույթում: Sputnik Արմենիայի հետ զրույցում արդեն Լուսիա Խիմենես Պեռնասը չակերտները բացեց՝ հեռակա սիրում է հորը, կարոտում նրան՝ երբևէ տեսած չլինելով:

 

1975 թվականի հունվարն էր: Լուսիայի 28-ամյա մայրն աշխատում էր Մոսկվայում՝ Կուբայի դեսպանատանը: Այնտեղ աշխատելու շրջանում կինն ապրել է «Վարշավա» հյուրանոցում, որտեղ ամիսներ անց հանդիպել է իր տարիքի հայ երիտասարդին ու սիրահարվել: Լուսիային մայրը պատմել է՝ թվում էր, թե ամեն ինչ հիանալի էր, բայց անսպասելի խնդիրներ են առաջացել և Արմեն անունով հայ երիտասարդը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան, կուբացի կինն էլ՝ իր հայրենիք:

«Նրանք չկարողացան միմյանց փոխանցել իրենց տվյալները: Մայրս չգիտեր, որ հղի է, այդ մասին նա իմանում է Կուբա վերադառնալուց հետո: Ես ծնվել եմ 1976 թ. մարտի 14-ին: Մայրս միշտ ասել ինձ, որ իմ հայրը հայ է եւ նրա անունն Արմեն է, բայց երբեք չի կարողացել հասկանալ նրա ազգանունը, որը մի թղթի կտորի վրա գրված պահպանել է մինչև այսօր»,-պատմեց Լուսիան:

Մայրը նրան մանրամասներ է պատմել, որոնց շնորհիվ Լուսիան հույս ունի գտնել հորը: Հայրն աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայում որպես տնտեսագետ կամ մաթեմատիկոս: Նա Մոսկվա է ժամանել 1975 թ-ի հունիսի 8-ին՝ կիրակի օրը, ցերեկը մնացել է «Վարշավա» հյուրանոցում:

Գիշերել է այնտեղ, իսկ հաջորդ օրը գնացել է Գիտությունների ակադեմիայի հյուրանոց եւ այնտեղ մնացել է 12-րդ հարկի 1212 սենյակում. Նա այդ ժամանակ 28 կամ 29 տարեկան է եղել:

Հորից մնացած միակ հիշատակը՝ իր ձեռագրով ու ստորագրությամբ թղթի կտորը «Գուցե Գիտությունների ակադեմիայում առկա է որևէ փաստաթուղթ, որը նա ստորագրել է, և այդպիսով հասկանանք նրա անուն-ազգանունը, և որոնումը դառնա ավելի արդյունավետ: Իսկ մյուս կողմից, ես գիտեմ, որ նա պետք է ունենա իր կյանքը և չեմ ուզում խնդիրներ առաջացնել, պարզապես ես ուզում եմ իմանալ՝ նա կցանկանա՞ ճանաչել ինձ կամ կապ պահպանել: Իսկ եթե ոչ, կլինի այնպես ինչպես նա է ցանկանում»,-ասաց Լուսիան:

Այս ամբողջ պատմության մեջ Լուսիա Խիմենես Պեռնասն առաջնահերթ մտածում է հոր մասին, հասկանում է, որ հոր համար էլ դժվար կլինի ընդունել, որ 40 տարի անց հայտնվում է մեկն ու ներկայանում նրան որպես դուստր, պատմում այնպիսի պատմություն, ինչպիսին իրենն է:

armeniasputnik.am