Մխիթարյանը՝ «Շախտյորի»՝ 2012-13 մրցաշրջանի հերոսների շարքում
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դադարի ընթացքում Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը ներկայացնում է թիմի չեմպիոնական բոլոր մրցաշրջանները։
Ուկրաինական ակումբի պաշտոնական կայքն անդրադարձ է կատարել 2012-13 մրցաշրջանին, որը բացառիկ ու ռեկորդային եղավ ինչպես «Շախտյորի», այնպես էլ այդ ժամանակ թիմի կազմում հանդես եկող, Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի համար։
Մրցաշրջանի հերոսներ խորագրում թիմի պաշտոնական կայքն անդրադարձ է կատարել Հենրիխ Մխիթարյանին։
«Առաջնության ամենավառ անձնավորությունը «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր։ Նա խփեց 25 գնդակ ու ոչ միայն դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու, այլև սահմանեց արդյունավետության ռեկորդ, որ գործում է առ այսօր։ Բնականաբար, հենց Մխիթարյանն էլ ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Անձամբ Հենրիխը բազմիցս նշել է, որ այդ հաջողությունն անհնարին կլիներ առանց թիմակիցների։ Տրամաբանական է նշել լավագույն ասիստենտների անունները՝ Դարիո Սրնա(12 գոլային փոխանցում), 6-ական գոլային փոխանցում՝ Վիլիան, Ֆերնանդինյո և ինքը՝ Մխիթարյանը»,- գրել է «Շախտյորի» պաշտոնական կայքը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Սահարայի ավազները սպիտակել են