Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ ոչ ոքին
Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկության (արագ շախմատ) 7-րդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցեց Չինաստանի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 1,5։2,5 հաշվով։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Յի Վեյի հետ։ Նրանք ոչ ոքի էին խաղացել նաեւ առաջին շրջանում։ Եվրոպայի հավաքականից պարտություն կրեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, որի մրցակիցը Յանջի Յուն էր։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Վլադիսլավ Արտեմյեւի հետ, որին պարտվել էր առաջին տուրում։
Դրանից առաջ Լեւոն Արոնյանը հաղթել էր հնդիկ Գուջրատի Վիդիտին, ԱՄՆ-ի թիմը ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսին եւ մնացյալ աշխարհի հավաքականի անդամ, իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։
Չինաստանի հավաքականը թիմային 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Եվրոպայի հավաքականը 9 միավորով երկրորդ տեղում է։
Մինչեւ մայիսի 9-ը երկու շրջանով կանցկացվի խմբային փուլը։ Ամեն օր կանցկացվի երկու տուր։ Մայիսի 10-ին երկու լավագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։
Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում