Թուրք ֆուտբոլիստը հրաժարվել է խաղալ Ադրբեջանի հավաքականում
Թուրք ֆուտբոլիստ Հասան Հուսեին Աջարը մերժել է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի հրավերը: Այս մասին տեղեկացնում է DHA գործակալությունը:
Աջարը հանդես է գալիս Թուրքիայի առաջնության «Կայսերիսպոր» ակումբում:
«Ես Ադրբեջանի հավաքականում հանդես գալու հրավեր եմ ստացել, բայց ցանկանում եմ խաղալ Թուրքիայի հավաքականում: Ինչպես բոլոր թուրք երիտասարդ խաղացողների համար, ինձ համար նույնպես դա գլխավոր նպատակ է: Այդ իսկ պատճառով մերժումով եմ պատասխանել Ադրբեջանից ստացած առաջարկությանը: Կարծում եմ, ես մոտ եմ Թուրքիայի հավաքականում ընդգրկվելուն, և եթե շարունակեմ բարձր մակարդակով խաղալ, անպայման կընդգրկվեմ»,-ասել է Աջարը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում