Արթուր Ալեքսանյանը մարզվում է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում
Արթուր Ալեքսանյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է մարզվում Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում:
Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը տեղափոխել է հաջորդ տարի։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը ArmSport-ին տված հարցազրույցում նշել է, որ հիմա թիմային մարզումներ չեն անում, բայց յուրաքանչյուր մարզիկի հետ կապ են պահպանում, որոշակի առաջադրանքներ են տալիս, իսկ ըմբիշները հիմնականում անհատական աշխատանքներ են կատարում, քանի որ հաշվի առնելով վարակի տարածման ռիսկերն ու պարետատան պահանջները՝ այլ կերպ հնարավոր չէ:
«Ինչ վերաբերում է մյուս տարվա մրցաշարերին, ապա երբ մենք կունենանք միջազգային ֆեդերացիայի օրացույցը, ըստ դրա էլ կսկսենք պլանավորել մեր մարզումներն ու հասկանալ, թե որտեղից ենք սկսելու»,-ասել է գլխավոր մարզիչը:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Սահարայի ավազները սպիտակել են