Լեգենդար Դոմինիկ Գաշեկը ցանկանում է դառնալ Չեխիայի նախագահ
Չեխիայի հոկեյի հավաքականի նախկին դարպասապահ, լեգենդար Դոմինիկ Գաշեկը հայտնել է, որ ցանկանում է ապագայում երկրի նախագահ դառնալ։ Այս մասին հաղորդում է չեխական Isport պարբերականը։
«Դա ուղղակի ակնթարթային միտք չէ։ Ես իսկապես մտածում եմ ապագայում Չեխիայի նախագահ դառնալու մասին։ Իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, բայց հիմա դիտարկում եմ նախագահական պայքարին միանալու հնարավորությունս»,- ասել է 55-ամյա Գաշեկը։
Նա հոկեյ է խաղացել 1980-2012 թվականներին։ Նրա վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Սպարտակը»: 1980 թվականին Գաշեկը Նագանոյում կայացած Օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճել։ Չեխ դարպասապահը նաև նվաճել է 2006 թվականին Թուրինում կայացած Օլիմպիադայի բրոնզե մեդալն ու 4 մեդալ աշխարհի առաջնություններում։
«Պարդուբիցեի» կազմում նա դարձել է Չեխիայի եռակի չեմպիոն։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Սահարայի ավազները սպիտակել են