Գերմանիայում ցանկանում են մայիսի 9-ին վերսկսել Բունդեսլիգայի մրցաշրջանը
Գերմանիայի առողջապահության նախարար Իենս Շպանը հայտարարել է, որ արդեն մայիսի 9-ին հնարավոր է վերսկսել ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը, հաղորդում է Bild-ը։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջնությունը դադարեցված է մարտի 16-ից։ Գերմանիայի ֆուտբոլային լիգան որոշել էր հանդիպումներ չանցկացնել մինչեւ ապրիլի 30-ը։
«Առանց հանդիսականների հանդիպումների անցկացումն արդեն հնարավոր է։ Շատ կարեւոր է, որ վարակման ռիսկը լինի նվազագույն։ Մայիսի 9-ից հանդիպումների կազմակերպումը լավ նշան կլինի միլիոնավոր ֆուտբոլային ֆանատների համար»,- ասել է առողջապահության նախարարը։
Գերմանիայի ֆուտբոլային թիմերն անցած շաբաթ վերսկսել են մարզումները։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում