Մարկոս Պիզելի․ Շատ եմ կարոտում Հայաստանը
Հունվարին վնասվածք ստանալուց և Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու որոշման մասին հայտարարելուց հետո Մարկոս Պիզելլին առաջին անգամ զրուցել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ, պատմել իր վիճակի և ծրագրերի մասին։
«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և հիմա ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է, տհաճ զգացողություններն ավելի քիչ են: Անհատական մարզումներ եմ անցկացնում, բայց չեմ փորձում ֆուտբոլ խաղալ: Հիմա դրա ժամանակը չէ, բոլորի գերխնդիրը պետք է լինի իրենց ընտանիքների մասին հոգ տանելը:
Շատ եմ կարոտում Հայաստանը և, հատկապես, հավաքականում իմ խաղընկերներին, անձնակազմը, ֆեդերացիայի աշխատակիցներին: Ես հետևում եմ բոլոր նորություններին, շատ ուրախ եմ, որ նոր գլխավոր մարզիչ ունենք, որը շատ փորձառու մասնագետ է: Ինձ թվում է՝ նրա հետ լուրջ արդյունքներ կգրանցենք: Հիմա, երբ այլևս չեմ խաղում, մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ: Անկախ այն հանգամանքից, թե ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն երբ կթույլատրեն ընկերական խաղեր անցկացնել և դրանք կլինեն Հայաստանում, թե ոչ, կփորձեմ ամռանը գալ Հայաստան և հանդիպել բոլոր ընկերներիս»,- ասել է Պիզելին:
Հայաստանի հավաքականում 35-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 68 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:
Պիզելին հանդես է եկել Երևանի «Արարատում», «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կրասնոդարի «Կուբանում» և «Կրասնոդարում», Սաուդյան Արաբիայի «Ալ-Ռայեդում», ԱՄԷ-ի «Ալ-Շաբաբում», «Ալ-Ֆուջարիայում», նաև հունական «Քսանտիում»: Կարիերան ավարտելուց օրեր առաջ Պիզելին պայմանագիր էր կնքել «Արարատ-Արմենիայի» հետ:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...