Չորս նախանշան, որ ձեր ամուսինը մտովի արդեն ամուսնալուծվել է ձեզ հետ
Նա քննադատում է գրեթե այն ամենը, ինչ դուք անում եք
«Երբ մենք սիրահարված ենք, հեշտությամբ ենք ներում զուգընկերոջը նրա փոքրիկ թերությունները»,- պնդում է բժիշկ Դեբորա Քեմփբելը։ Մենք առանձնապես ուշադրություն չենք դարձնում, որ մեր ընտրյալը մոռացել է գնալուց առաջ լույսն անջատել կամ չի ջրել ծաղիկները, ինչի հետեւանքով դրանք թոշնել են։ Այդ ամենը կենսական մանրուքներ են թվում։ Սակայն ժամանակի ընթացքում սիրահարվածությունն անցնում է՝ տեղը զիջելով խորը եւ ավելի հանգիստ զգացմունքի։ Եվ այստեղ կարեւոր է ժամանակին ուշադրություն դարձնել զուգընկերոջ դժգոհությանը, աշխատել հարթել ծագած վեճը կամ թյուրըմբռնումը։

Ձեզանից մեկուսանալու ձգտումը նորմալ է դառնում
Փոխհարաբերությունների սառելու եւս մեկ նախանշան է մեկուսանալու ցանկությունը։ Դուք սկսում եք ժամանակ առ ժամանակ հասկանալ, որ ձեր եւ ձեր զուգընկերոջ միջեւ պատնեշ է գոյացել։ Նման դեպքերում սովորաբար ձեր հարցերին չեն պատասխանում կամ կարճ եւ կոպիտ պատասխաններ են տալիս։
«Նման իրավիճակ սովորաբար ստեղծվում է վեճի հետեւանքով. մարդն այնքան է զայրանում, որ ինքն իր մեջ պարփակվում է»,- կարծում է ընտանեկան թերապեւտ Լաուրա Հեքը։ Եթե ձեր վեճն ավարտվել է ձեր զուգընկերոջ կտրուկ լռությամբ, մի փոքր՝ շուրջ 20 րոպե, պարզապես հանգստացեք։ Եթե դուք ավելի կայուն իրադրությունում հարցին կառուցողական լուծում չտաք, ապա վաղ թե ուշ մտացածին պատնեշը կառուցելու սովորությունը կարող է հանգեցնել իրական ամուսնալուծության։

Նա նյարդայնանում է, երբ դուք չեք կատարում ձեր պարտականությունները
Եթե դուք արդեն մի քանի անգամ չեք կատարել նրա խնդրանքը, վստահ եղեք, որ նա դժգոհ է (եթե նույնիսկ նա ձեզ այդ մասին չի ասել)։ Սովորաբար նման դեպքերում մարդիկ հասկանում են, որ միակ մարդը, ում վրա կարելի է հույս դնել, հենց իրենք են։
Նրանք կարող են նպատակաուղղված հետեւել ձեր յուրաքանչյուր խոստումը կատարելուն, եւ այդ ընթացքում արդեն սկսում են կտրվել ձեզ կապող բարակ թելերը։ Հարաբերությունները խզելուց խուսափելու միակ միջոցը ձեր պարտականությունները կատարելն է։ Եթե վստահ չեք, որ կարող եք 18։00-ին գալ ընթրիքի, մի խոստացեք՝ խնայելով ե՛ւ ձեր, ե՛ւ ձեր սիրեցյալի նյարդերը։

Դուք դադարել եք միասին զվարճանալ
Երջանիկ հարաբերությունների կարեւոր ցուցիչ է զույգի՝ միասին հաճելի ժամանակ անցկացնելու եւ ծիծաղելու ունակությունը։ Հոգեբան Ալիշիա Քլարքը պնդում է, որ հարաբերությունների սառչելու մասին կարելի է հասկանալ կարճ պատասխաններից եւ երկարատեւ լռությունից։ Սակայն եթե ձեր զուգընկերը ինտրովերտ է, եւ նման վարքագիծը նրա համար նորմալ է, շատ հնարավոր է, որ անհանգստանալու առիթ չկա։ Իսկ եթե ավելի վաղ զուգընկերոջ վարքագիծն այդպիսին չի եղել, ապա պետք է միմյանց ավելի մեծ ուշադրություն հատկացնել։
Ամենալավ միջոցը ծիծաղն է։ Ծիծաղեցրեք միմյանց, որքան կարող եք։ Ծիծաղը թույլ է տալիս քանդել հուզական պատնեշը, եթե նույնիսկ դրա պատճառը փոխադարձ վիրավորանքն ու չլուծված խնդիրներն են։
Աղբյուրը՝ Womanday.ru


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ