Գատի. Մեսին այլևս ֆենոմեն չէ և «Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր մեղավորն է
Արգենտինայի ազգային հավաքականի ու արգենտինական «Բոկա Խունիորսի» նախկին դարպասապահ Հուգո Գատին կարծում է, որ վերջին տարիներին կատալոնական «Բարսելոնայի» անհաջողությունների գլխավոր մեղավորը թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է:
Գատիի կարծիքով, Մեսին այլևս չի կարողանում առաջ տանել թիմը և իր ներկայությամբ զրկում է «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստներին ազատ գործելու հնարավորությունից:
«Թող ինձ Արգենտինայում վիրավորեն ինչքան կցանկանան, սակայն ես չեմ կարող չասել այս ամենը: Հնարավոր է՝ Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, սակայն այժմ նա ֆենոմեն չէ և փչացնում է «Բարսելոնայի» ֆուտբոլը:
Երբ մի թիմում խաղում են Մեսիի, Ռոնալդուի, Մարադոնայի կամ Պելեի պես ֆուտբոլիստներ, այդ թիմի մյուս բոլոր խաղացողները ցանկացած իրավիճակում փորձում են գնդակը հասցնել նրանց: Նույնը անում են նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: Մեսիի ներկայությունը խանգարում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին պատասխանատվություն վերցնել իրենց վրա և ազատ գործել»,- 75-ամյա Գատիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ 32-ամյա Լիոնել Մեսին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում