Հայուհին ճանաչվեց Ռուսաստանի ամենաուժեղ կինը
Լեյլա Ամիրբեկյանը, որը զբաղվում է ուժային էքստրիմով, ճանաչվել է Ռուսաստանի ուժեղագույն կանանցից մեկը այդ մարզաձևում: Նա ծնվել է Թբիլիսիում, հայկական ընտանիքում, որտեղից տեղափոխվել է Կրասնոդարի երկրամաս, այնուհետև՝ Օմսկ:
Նա որոշել է սպորտով զբաղվել 27 տարեկանում: Մարզասրահում մարզվելիս աղջիկը հանդիպել է աշխարհի ուժեղագույն մարդկանցից մեկին՝ Միխայիլ Շիվլյակովին, որը սկսել է մարզել նրան:
«Ծնողներս ինձ հայկական ավանդական դաստիարակություն էին տալիս, բայց ես ձգտում էի դեպի մեծ սպորտը»,- պատմում է Ամիրբեկյանը:
2017թ. Լեյլա Ամիրբեկյանը մասնակցել է ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ես կարող եմ» շոուին, որի ընթացքում նա ռեկորդ սահմանեց: Իսկ 2019 թվականին հայուհին Բարսելոնում ճանաչվել է Առնոլդ Շվարցենեգերի Arnold Classic Europe մրցաշարի հաղթող` դառնալով Եվրոպայի ուժեղագույն կինը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում