NBA-ի աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կանվանվի Կոբի Բրայանտի պատվին
ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի Բոլոր աստղերի հանդիպման լավագույն խաղացողին հանձնվող մրցանակը կանվանվի անցյալ ամիս ավիավթարի հետևանքով մահացած Կոբի Բրայանտի պատվին:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է NBA-ի կոմիսար Ադամ Սիլվերը: Բասկետբոլի լեգենդ, «Լոս Անջելես Լեյքերս» թիմի խաղացող Բրայանտն այդ մրցանակին արժանացել է ռեկորդային 4 անգամ:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստրը, որը մտադիր էր գնալ հոր հետքերով և հետաքրքրվում էր բասկետբոլով: Նրանցից բացի, ուղղաթիռում ևս 7 մարդ է գտնվել, ոչ ոք չի փրկվել:
Ուղղաթիռը վարել է հայազգի օդաչու Արա Զոբայանը, որն ամեն ինչ արել է վթարի հետևանքով նվազագույն զոհեր տալու համար: Ավելի ուշ հետաքննությունը պարզել էր, որ նրան ընդամենը մի քանի վայրկյան էր պակասել վթարից խուսափելու համար:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում