17-ամյա աղջիկը Բալոտելիից 100 հազար եվրո է պահանջել՝ նրա հետ սեռական կապը չբացահայտելու համար
«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին երիտասարդ աղջկա կողմից շանտաժի է ենթարկվել, երբ խաղալիս է եղել «Նիցի» կազմում: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Բալոտելին աղջկա հետ հանդիպել է, երբ նա դեռ 17 տարեկան է եղել: Ընդ որում` աղջիկը նրան հավաստիացրել է, որ անչափահաս չէ: Երբ նրանց միջև սեռական հարաբերություն է եղել, աղջիկը ֆուտբոլիստին պատմել է իր իրական տարիքն ու 100 հազար եվրո պահանջել լռության համար:
Աղբյուրի փոխանցմամբ, աղջիկը Բալոտելին շանտաժի է ենթարկել ոչ միայն նրանով, որ ամեն ինչ կպատմի լրագրողներին, այլ որ ֆուտբոլիստին կմեղադրի սեռական բռնության մեջ: Ոստիկանությունն այժմ քննում է միջադեպը:
Հիշեցնենք՝ Բալոտելին 2016-2018 թվականներին է հանդես եկել «Նիցում»: Օգոստոսին ֆուտբոլիստը 30 տարեկան կդառնա:
Աղբյուր ArmSport.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում