«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի Ռուսաստանից
«Ուրարտուն» նոր համալրում ունի. Ռուսական «Արմավիրի» հետ համաձայնեցված գործարքի արդյունքում 30-ամյա ռուս հարձակվող Իգոր Պադերինը համալրել էերևանյան ակումբի կազմը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՊադերինըՊերմի «Ամկարի» սան է։ Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Պրոֆեսիոնալ կարիերանսկսել է 2008 թվականին հանդես գալով «Կուզբաս» ակումբում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Պադերինը31 խաղում 10 գոլ է խփել։ Հետագայում ռուս հարձակվողը հանդես է եկել նաև Վլադիմիրի «Տորպեդոյում», «Կուբանում», «Տյումենում» և «Սոչիում»։
Ուշագրավ է, որ Իգոր Պադերինը հայկական ակումբում խաղալու փորձ ունի։ 2015 թվականին նա Երևանի«Ուլիսի» կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Բիրկիրկարայի» հետհանդիպմանը, որն ավարտվել է Մալթան ներկայացնող թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
2015 թվականից Պադերինը հանդես է գալիս ռուսական «Արմավիրում»: Այդ ընթացքում ռուսհարձակվողն անցկացրել է 93 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում