Ես խենթանում եմ, որ Կոբին ու Ջիջին կողքիս չեն. Կոբի Բրայանտի կին
Վանեսա Բրայանտը դժվարությամբ, բայց հաղթահարում է ամուսնու ու դստեր կորուստը. բասկետբոլիստ Կոբի Բրայանտի 37-ամյա այրին Instagram-ում երբեմն շփվում է երկրպագուների հետ։ Նա Կոբիի եւ Ջիջիի մարզումներից կադրեր է հրապարակել։
«Ուղեղս հրաժարվում է ընդունել, որ նրանք այլեւս չկան։ Ինչո՞ւ եմ ես ամեն նոր օր արթնանում, իսկ իմ փոքրիկն այդպիսի հնարավորություն չունի։ Ես այնքան զայրացած եմ։ Նրան առջեւում այնքան բան էր սպասվում։ Իսկ հետո ես հասկանում եմ, որ պետք է ուժեղ լինեմ եւ ապրեմ հանուն երեխաներին… Ես խենթանում եմ, որ Կոբին ու Ջիջին կողքիս չեն, բայց ես շնորհակալ եմ, որ ինձ հետ են Նատալյան, Բյանկան եւ Կապրին։ Այն, ինչ զգում եմ, նորմալ է։ Դա վշտի պրոցեսի մի մասն է։ Ես դրանով կիսվել եմ այն դեպքի համար, եթե ինձ կարդում են մարդիկ, որոնք նմանատիկ կորուստ են ապրում…»:
Հետեւորդները փորձել են աջակցել Վանեսային։ «Դուք ուժեղագույն կինն եք, որին ես երբեւէ ճանաչել եմ», «Ես զգում եմ ձեր ցավը եւ այն կիսում ձեզ հետ», «Դուք ապրելու եւս երեք շարժառիթ ունեք, եւ դա երջանկություն է»,- գրել են նրանք։
Ի դեպ, ըստ որոշ լրատվամիջոցների՝ NBA-ի եւ «Լոս Անջելես Լեյքերս»-ի աստղ Կոբի Բրայանտը, որը հունվարի 26-ին մահացել է ավիավթարի արդյունքում, եւ նրա կինը՝ Վանեսան, պայմանավորվածություն ունեին երբեք ուղղաթիռով միասին չթռչել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում