Սարգսյան. «2000-ականների սկզբին ավելի հեշտ էր մեծ մրցանակներ շահել, քան մեր օրերում»
Գրոսմայստեր, Աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող, Եվրոպայի արագ շախմատի անհատական վերջին առաջնության չեմպիոն Գաբրիել Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է մարզաձևի զարգացման առանձնահատկությունների մասին:
Գրոսմայստեր, Աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող, Եվրոպայի արագ շախմատի անհատական վերջին առաջնության չեմպիոն Գաբրիել Սարգսյանը կարծում է, որ այս պահին շախմատում մրցանակները շատ են, բայց մեծացել է նաև մրցակցությունը: Ուժեղ շախմատիստներն էլ են շատացել: 2000-ականների սկզբին, ըստ նրա, ավելի հեշտ էր մեծ մրցանակներ շահել, քան մեր օրերում: Ուժեղ մրցակցությունը պայմանավորված է համակարգչային տեխնոլոգիաներով: Տասնամյակներ առաջ ինֆորմացիան քիչ էր, և երիտասարդ շախմատիստները դանդաղ էին աճում, իսկ մեր օրերում ինֆորմացիան անհամեմատ շատ է: Հետևելով դինամիկային, կարելի է ասել, որ շատերը շախմատում մինչև 25 տարեկանը հասնում են իրենց առավելագույն արդյունքին:
«Տակտիկապես ուժեղ շախմատիստներից նրանք, ովքեր իրենց խաղը կառուցում են ոչ այնքան խորքային ռազմավարության վրա, կայծակնային շախմատ ավելի լավ են խաղում, որովհետև այնտեղ դինամիկան բավականին մեծ է և ժամանակ էլ չի մնում խորքային քայլեր անելու, խոր մտքեր ու գաղափարներ կիրառելու համար: Իսկ լավ պարտիա կերտելու համար, բնականաբար, անհրաժեշտ է ավել երկար ժամանակ: Այն շախմատիստները, որոնք ունեն թեթև խաղաոճ, սովորաբար արագ շախմատում լավ են ինքնադրսևորվում: Անկախ ամեն ինչից կարող են լինել բացառություններ, ինչպես աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը ուժեղ է բոլոր ձևերում»,- ասաց անվանի գրոսմայստերը:
Սարգսյանի գնահատմամբ՝ մրցաշարերից առաջ շատ կարևոր է ճիշտ բաշխել ուժերն ու ընտրել ճկուն մարտավարություն՝ հաշվի առնելով մրցաշարի ամբողջ ընթացքը: Աշխարհի չեմպիոն դառնալու համար այժմ նախևառաջ պետք է ֆինանսական հզոր աջակցություն: Ըստ նրա՝ շախմատիստների լավագույն տասնյակից Լևոն Արոնյանն անգամ խնդիրներ է ունենում և փորձում է դրանք լուծել: Լավագույն տասնյակի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի շատ մեծ թիմ, կա նաև համակարգչային աջակցության խնդիր, որովհետև 50 հազար դոլարանոց համակարգիչը մեկ տարի հետո արդեն արդյունավետ չէ և օգուտ չի տալիս: Այսինքն` ծրագրերն այնքան արագ են զարգանում, որ համակարգիչների հզորությունը չի բավականացնում:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...