«Ռոնալդուն շատ ծեր է մեզ համար». «Բավարիա» ակումբի նախագահ
Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբի նախագահ Հերբերթ Հայներն իր կարծիքն է հայտնել Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու գաղափարի շուրջ: Այս մասին տեղեկացնում է goal.com կայքը:
Հայները նշել է, որ «Բավարիային» վերագրում են, որ ակումբը հետաքրքրված է շատ ֆուտբոլիստներով:
«Սակայն Ռոնալդուն շատ ծեր է մեզ համար»,-նշել է Հայները:
Փետրվարի 5-ին լրացել է Կրիշտիանու Ռոնալդուի 35-ամյակը: Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Յուվենթուսի» կազմում, որի հետ արդեն հասցրել է նվաճել Իտալիայի չեմպիոնի կոչումը:
Պորտուգալացի հարձակվողը հայտնի է նաև պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և իսպանական «Ռեալ Մադրիդում» ունեցած ելույթներով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում