Մոսկվայի «Արարատը» հեռացվել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնից
Մոսկվայի «Արարատը» հեռացվել է Ռուսաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (երկրորդ դիվիզիոն) մասնակիցների թվից, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Որոշումն ընդունվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեի բյուրոյի նիստում։ Երկրորդ դիվիզիոնի ֆուտբոլային ակումբների արտոնագրման կոմիտեն «Արարատին» զրկել է արտոնագրից 2019-2020 թվականների մրցաշրջանի համար։ Ռուսական մամուլը գրել էր, որ ակումբի խաղացողներն ու մարզիչները մի քանի ամիս աշխատավարձ չէին ստացել։
Երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարային աղյուսակը «Արարատը» 23 միավորով 8-րդ տեղում էր։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում