Յագո Ասպաս. Սմոլովը թոփ հարձակվող է
Իսպանական «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը խոսել է թիմի նորեկ Ֆյոդոր Սմոլովի մասին, հաղորդում է Sport.es-ը:
«Շատ լավ եմ հիշում Սմոլովին: Նա բարձրակարգ հարձակվող է, ով իրեն հրաշալի է զգում մրցակցի տուգանային հրապարակում:
Մենք ընկերական հանդիպում անցկացրինք Ռուսաստանի հավաքականի հետ (3:3), որտեղ Ֆյոդորը երկու գոլի հեղինակ դարձավ:
Ուրախ եմ, որ նա միացել է մեր թիմին: վստահ եմ՝ միասին շատ գոլերի հեղինակ կդառնանք»,-ասել է Ասպասը:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իսպանական ակումբում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սմոլովը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում