Հաստատվել է Կլասիկոյի անցկացման ժամկետը
Իսպանիայի Լա Լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև կայանալիք հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին (կիրակի) և կմեկնարկի տեղական ժամանակով 21:00-ին (Երևանի ժամանակով՝ ուղիղ կեսգիշերին): Մրցավեճը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: Այս մասին հաղորդում է Լա Լիգայի թվիթերյան պաշտոնական էջը:
«Արքայական ակումբն» Իսպանիայի առաջնությունում անցկացված 22 տուրից հետո վաստակել է 49 միավոր և գլխավորում է աղյուսակը: Կատալոնական թիմը գտնվում է 2-րդ հորիզոնականում՝ առաջատարից հետ մնալով 3 միավորով:
Առաջին շրջանում «Կամպ Նոում» ստադիոնում դեկտեմբերի 18-ին կայացած խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում