Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մտավ փլեյ-օֆֆ
Ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի ընտրական փուլի շրջանակում կայացավ Բելգիա – Չեռնոգորիա հանդիպումը։ Խաղն ավարտվեց բելգիացիների հաղթանակով 5-1 հաշվով։ Սա նշանակում է, որ մեր ընտրանին 4 միավորով խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը ու նվաճում է փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Հայաստանի հավաքականը պարտվել է բելգիացիներին, ոչ ոքի խաղացել չեռնոգորացիների հետ եւ հաղթել շոտլանդացիներին:
Փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա փետրվարի 13-ին, իսկ հանդիպումները՝ ապրիլի 6-15-ը ընկած ժամանակահատվածում:
Փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո ֆուտզալի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են մրցաշարի ամբողջ ընթացքում Բելգիայում մեր թիմին սատարած երկրպագուներին:
«Շնորհակալություն։ Ձեր աջակցությունն աննկարագրելի էր»,-գրված է ՀՖՖ-ի Facebook-յան պաշտոնական էջում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում