Ռուսաստանում Արմավիրի ստադիոնն անվանակոչվել է Նիկիտա Սիմոնյանի պատվին
Ռուսական Արմավիրի «Յունոստ» ստադիոնը անվանակոչվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, 93-ամյա Նիկիտա Սիմոնյանի պատվին, հաղորդում է ռուսական Ֆուտբոլային ազգային լիգայի կայքը։ Միաձայն որոշումն ընդունել է Արմավիրի քաղաքային դուման։ Այս ստադիոնում հանդես է գալիս Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Արմավիր» ակումբը։
Արմավիրը լեգենդար ֆուտբոլիստի եւ մարզիչի ծննդավայրն է։ Նա այս քաղաքի պատվավոր քաղաքացի է։
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» եւ «Սպարտակում», որի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր: Նա 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:
ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը ոսկե մեդալի է արժանացել Մելբուրնի 1958թ. Օլիմպիական խաղերում, մասնակցել է 1958-ին Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությանը: 2000-ին Սիմոնյանը ՖԻՖԱ-ի շքանշան է ստացել ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:
Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում