Թուրքիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն տաքսու վարորդ է ԱՄՆ- ում
Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, «Գալաթասարայի» նախկին հարձակվող Հական Շուքյուրը տաքսու վարորդ է ԱՄՆ-ում, նաեւ գրքեր է վաճառում, հաղորդում է Welt am Sonntag-ը, որի թղթակիցը զրուցել է հայտնի ֆուտբոլիստի հետ։
Շուքյուրը կարիերան ավարտելուց հետո ընտրվել էր Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, սակայն 2015թ. դեկտեմբերին մեղադրվեց գյուլենականների հետ կապերի մեջ եւ տեղափոխվեց ԱՄՆ: Նա Սան Ֆրանցիսկոյում սուրճի բիզնեսով էր զբաղվում, սակայն կասկածելի մարդկանց այցերից հետո ստիպված էր տեղափոխվել Վաշինգտոն եւ տաքսի վարել։
«Իմ կնոջ խանութի ապակիները կոտրել էին, երեխաներիս անպատվել։ Ստացել եմ բազմաթիվ սպառնալիքներ։ Էրդողանն ինձ զրկեց ամեն ինչից՝ ազատության, կարծիք հայտնելու եւ աշխատանքի իրավունքից։ Ինձ հետ սելֆի արած թուրք ուսանողը հայրենիք վերադառնալուց հետո ազատազրկվել է 14 ամսով»,- Welt am Sonntag-ին պատմել է 48-ամյա Հական Շուքյուրը։
Շուքյուրը աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլի հեղինակն է: 2002թ. աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում նա 11-րդ վայրկյանին գրավեց Հարավային Կորեայի դարպասը: Այդ խաղում 3:2 հաշվով հաղթեց Թուրքիան:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում