Դահլիճն արտասվում էր․ Զավորոտնյուկի գեղասահորդ ամուսինը սահել է 1 տարեկան դստեր հետ (տեսանյութ)
Մոսկվայում տեղի է ունեցել Տատյանա Նավկայի շոուն, որին մասնակցել է նաև Պյոտր Չերնիշյովը։ Ընկերները որոշել են անակնկալ կազմակերպել գեղասահորդի համար։
Գեղասահորդ Պյոտր Չերնիշյովը՝ դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ամուսինը, դստեր հետ մասնակցել է «Քնած գեղեցկուհի․ երկու թագավորությունների լեգենդը» շոուին։
Գեղասահորդի համար անսպասելի էր դստեր հայտնվելը հանդիսատեսի շարքերում։ Բայց ընկերներն այդպես որոշել են սատարել գործընկերոջը։ Շոուի հերոսուհին՝ հայտնի գեղասահորդուհի Տատյանա Նավկան, դահլիճի բուռն ծափահարությունների ներքո սառույցի վրա է հանել փոքրիկ Միլային, և նրան հանձնել հորը։
«Սա անակնկալ է։ Նա կարող է լինել ապագա չեմպիոն։ Նա Միլա Չերնիշյովան է։ Նա առաջին անգամ է այստեղ, սա անակնկալ է հայրիկի համար»,-ասել է Նավկան։
Դրանից հետո Չերնիշյովը վերցրել է դստերը և այնպես քնշորեն համբուրել նրա ձեռքերը, որ շատերը հուզվել են։
«Հանդիսատեսն արտասվում էր։ Մինչ մայրը բուժվում է, հորն աջակցում է երեխան»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Զավորոտնյուկի մոտ պոլիօրգան անբավարարություն և թոքաբորբ է զարգացել։ Նշվում էր նաև, որ բժիշկները դադարեցրել են կոմայի մեջ գտնվող դերասանուհու հակաուռուցքային բուժումը։ Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։
ԶԼՄ–ների տվյալներով` 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը` գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ` իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։
Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում