Վիդալը մեղադրում է «Բարսելոնային» ու գումար պահանջում
Ինչպես տեղեկացնում է ABC-ն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեղադրում է կատալոնական ակումբին իր բոնուսները չվճարելու համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չիլիացին հավելյալ 2.4 միլիոն եվրո է պահանջում «Բարսայի» ղեկավարներից. ըստ ֆուտբոլիստի՝ պայմանագրում կա կետ, որ եթե նա խաղացել է մրցաշրջանում խաղերի 60 տոկոսը ապա ակումբը պետք է իրեն այդքան գումար վճարեր, ինչը չի եղել: Ավելին՝ նշվում է նաև, որ ֆուտբոլիստի փաստաբանները պահանջում են ևս 1.7 միլիոն եվրո՝ Լա լիգայի չեմպիոնության համար, որը ևս եղել է պայմանագրում:
«Բարսելոնայում» ֆուտբոլիստի այս մեղադրանքը չեն ընդունում ու կարծում են, որ այս քայլով Վիդալը ցանկանում է ստիպել ակումբին վաճառել իրեն հունվարին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ չիլիացուն ցանկանում է գնել «Ինտերը»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում