Զիդան․ Մենք արժանի էինք ավելի լավ արդյունքի
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի արտագնա խաղը, որն ավարտվել է 1։1 հաշվով։ Արքայական թիմը պարտությունից խուսափել է ավելացված 5-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի խփած գոլի շնորհիվ։
«Կարծում եմ՝ 1 միավորը փոքր պարգեւ է մեզ համար։ Մենք ունեինք պահեր, լավ էինք խաղում առաջին խաղակեսում, հավատում էինք մինչեւ վերջին վայրկյանը եւ խփեցինք գերազանց գոլ։ Ցանկանում էինք խփել առաջին խաղակեսում։ Դա կփոխեր ընթացքը։ Վերջնամասում խփեցինք, բայց կարծում եմ՝ մենք արժանի էինք ավելի լավ արդյունքի։
Կազեմիրոն բացակայում էր, քանի որ նա հանդես էր եկել գրեթե բոլոր հանդիպումներում եւ հանգստի կարիք ուներ։
Հիմա պետք է հանգստանանք եւ մտածենք կլասիկոյի մասին»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։
Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են