Կարապետյանի և Վարդանյանի «Սոչին» նոր գլխավոր մարզիչ ունի
«Օրենբուրգի» նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովը գլխավորել է «Սոչին»: 53-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է առաջիկա 2,5 տարվա համար:
«Ֆեդոտովը «Սոչիում» իր պարտականությունների կատարմանը կանցնի 2020 թվականից, երբ թիմը կվերադառնա արձակուրդից»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ֆեդոտովը «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ալեքսանդր Տոչիլինին, որը նոյեմբերի 20-ին հեռացվել էր թիմից վերջինիս անբավարար արդյունքների պատճառով: Գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները կատարում էր Ռոման Բերեզովսկին, որը նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչն է:
«Սոչին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել «Ռուբինի» հետ հանդիպումը: Թիմն ընթացիկ առաջնությունում վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է աղյուսակի վերջին՝ 16-րդ հորիզոնականը:
Ֆեդոտովի՝ «Օրենբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացման մասին հայտնի էր դարձել թիմի՝ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Տամբովից» կրած պարտությունից հետո (0-3): Մասնագետն «Օրենբուրգը» գլխավորել էր 2017 թվականին: Թիմը նրա գլխավորությամբ հաղթել էր Ռուսաստանի Ազգային լիգայում ու նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր: «Օրենբուրգը» 19 տուրից հետո զբաղեցնում է աղյուսակի 13-րդ տեղը:
Հիշեցնենք, որ «Սոչին» են ներկայացնում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը և հարձակողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը: Դեկտեմբերի 23-ին ծննդյան 32-րդ տարեդարձը նշող ֆուտբոլիստը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 խաղի և խփել 2 գոլ, իսկ 21-ամյա կիսապաշտպանը վերջերս է տեղափոխվել թիմ ու օրերս ենթարկվել ծնկի վիրահատության:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում