Զիդան․ Սա շատ կարեւոր արդյունք է, ես գոհ եմ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը «Ալավեսի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում։
«Մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը, բայց այս ստադիոնում պետք է պայքարել մինչեւ վերջ, ինչը մենք արեցինք։ Գերազանց աշխատանք կատարեցինք, վաստակեցինք 3 միավոր շատ բարդ արտագնա խաղում։ Սա շատ կարեւոր արդյունք է, ես գոհ եմ։
Մրցաշրջանը երկար է, Լա Լիգայից բացի ունենք այլ մրցաշարեր։ Պետք է օգտագործել կազմի բոլոր խաղացողներին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալը» 14 խաղից հետո 31 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 13 հանդիպում անցկացրած «Բարսելոնան» ունի 28 միավոր։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն