Նուրմագոմեդովը կմենամարտի Ֆերգյուսոնի հետ 2020 թվականի ապրիլին
Թեթև քաշային կարգում UFC մարտարվեստի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը համաձայնություն է տվել 2020 թվականի ապրիլին ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտ անցկացնելուն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը տեղեկացրել է, որ մենամարտը կկայանա ապրիլի 18-ին Նյու Յորքի Barclays Center արենայում: Ֆերգյուսոնը դեռևս չի ստորագրել մենամարտի համաձայնությունը, բայց նա նույնպես շահագրգռված է այս մենամարտով:
«Թոնին վաղուց էր խնդրում այս մենամարտը, նա արժանի է դրան: Խաբիբը, Թոնին, UFC-ն, երկրպագուները... բոլորն էին ուզում այս մենամարտը: Այս մենամարտը երկրպագուների համար է»,-ասել է Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը:
Նուրմագոմեդովը սեպտեմբերի 7-ին պաշտպանել է UFC-ի չեմպիոնի տիտղոսը՝ Աբու Դաբիում կայացած UFC 242 մարտարվեստի երեկոյի կենտրոնական մենամարտի երրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթելով ամերիկացի Դասթին Պուարյեին: Մենամարտից առաջ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ միայն Ֆերգյուսոնն է արժանի լինել իր հաջորդ մրցակիցը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն