Tata Steel India․ Հաղթողը Մագնուս Կարլսենն է, Լեւոն Արոնյանը վերջինն է
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հաղթանակով ավարտվեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարը։ Նորվեգացի գրոսմայստերը 36 հնարավորից վաստակեց 27 միավոր եւ 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղը գրաված ամերիկացի Հիկարու Նակամուրայից։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 13 միավորով գրավեց վերջին տեղը։
Կայծակնային խաղի երկրորդ օրը Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հնդիկներ Պենտալա Հարիկրիշնայի, Վիշվանաթան Անանդի, հոլանդացի Անիշ Գիրիի եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն,պարտվեց ամերիկացիներ Ուեսլի Սոյին ու Հիկարու Նակամուրային, հնդիկ Գուջրատի Վիդիտին, Մագնուս Կարլսենին, չինացի Դին Լիրենին։
Tata Steel Chess India-ն Grand Chess Tour-ի նախավերջին փուլն էր։
Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։



















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն