«Եվրատեսիլ 2017». երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողները հայտնի են
Ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը, որում մրցում էին Սերբիայի, Ավստրիայի, Մակեդոնիայի, Մալթայի, Ռումինիայի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Դանիայի, Իռլանդիայի, Սան Մարինոյի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Լիտվայի, էստոնիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները։
Ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարակության արդյունքում՝ եզրափակիչ անցան Բուլղարիան, Բելառուսը, Խորվաթիան, Հունգարիան, Դանիան, Իսրայելը, Ռումինիան, Նորվեգիան, Նիդեռլանդները եւ Ավստրիան:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Արծվիկն անցել է եզրափակիչ։ Նա փայլուն ելույթ է ունեցել մայիսի 9-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչում։ Նրա հետ միասին եզրափակիչ է անցել նաեւ Կիպրոսը ներկայացնող հայազգի Հովիգը, ինչպես նաեւ՝ Բելգիայի, Ավստրալիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչները:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 13-ին։ Այսպիսով, եզրափակիչ համերգին ելույթ կունենան հետեւյալ երկրի մասնակիցները՝ Հայաստան, Բելգիա, Կիպրոս, Ավստրալիա, Լեհաստան, Մոլդովա, Շվեդիա, Պորտուգալիա, Հունաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Բելառուս, Խորվաթիա, Հունգարիա, Դանիա, Իսրայել, Ռումինիա, Նորվեգիա, Նիդեռլանդներ, Ավստրիա:
Եզրափակիչում նրանց կմիանան նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի, եւ Մեծ հնգյակի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում