Ալեքսանդր Գրիգորյանն՝ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ
«Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսական «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ 53-ամյա մասնագետը մինչ երեւանյան ակումբի հետ պայմանագիր կնքելը, Գրիգորյանը գլխավորում էր ռուսական «Տամբովը» (2019)։ Նրա օրոք թիմը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակեց։
Գրիգորյանը քիչ փորձ չունի նաև կանանց ֆուտբոլում․ 2018-ին նա գլխավորել է «ԲԿՄԱ» ՖԱ-ը(2018/19), իսկ ավելի վաղ՝ մարզչական կարիերայի սկզբում, աշխատել է կանանց «Էներգիա»(1999/2001), «Լադա»(2002-2005) ակումբներում, վերջինիս հետ բավական մեծ հաջողություններ գրանցելով. 3 անգամ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, 2004-ին էլ՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն: 2007-ից նա գլխավորել է Պերմի «Զվեզդա-2005»-ը, որը Գրիգորյանի գալով դարձավ կանանց ֆուտբոլի առաջատար ակումբերից մեկը: Այս ակումբի հետ հաղթել է ռուսական բոլոր առաջնություններում և հասել մինչև ՈւԵՖԱ-ի 2009թ. կանանց գավաթի եզրափակիչ: Ավելի ուշ նա գլխավորել է «Անժին»(2017), 2015-2016-ին գլխավորել է «ԲՄԱ - Խաբարովսկը», 2015-ին աշխատել է այնպիսի ակումբերում, ինչպիսիք են «Տոսնոն» և «Պախտակորը». վերջինում Գրիգորյանը եղել է մարզիչ-խորհրդատու։
2013-ին Գրիգորյանը գլխավորել է «Մաշուկ-ԿՄՎ» ՖԱ-ն, ապա՝ «Լուչ-Էներգիան», ուր, ի դեպ, վերադարձավ նաև 2018-ին: 2014-ի ձմռանն ու գարնանը վլադիվոստոկյան թիմը մի շարք հաջողություններ գրանցեց՝ դարձավ ՖՆԼ-ի Գավաթի հաղթող` եզրափակիչում հաղթանակ տանելով Մոսկվայի «Տորպեդոյի» նկատմամբ ու դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ (2014)։
Որոշ ժամանակ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է «Խիմկին»(2011), որից հետո՝ Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիան»(2011/12)(ձմեռային դադարից առաջ զբաղեցրել է երրորդ տեղը ՖՆԼ-ում)։
Աշխատել է որպես ավագ մարզիչ «Նիժնի Նովգորոդ» ակումբում: 2009-10-ին թիմը երկրի առաջին խմբում իր պատմության մեջ առաջին անգամ գրավել է երրորդ տեղը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն