Հետո էլ ասում են ֆուտբոլային մաֆիա չկա. Մոուրինիոն Տոտենհեմի մարզիչ
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինիոն պաշտոնապես նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Իսկ ոմանք պնդում են, թե ֆուտբոլային մաֆիա գոյություն չունի: Դե եթե չունի, ապա բացատրեք, թե ինչու որոշում կայացվեց անգլիական ակումբի ղեկին նշանակել մեկին, որը վերջին տարիներին ձախողվել է բոլոր այն ակումբներում, որտեղ աշխատել է:
Լավ, ինչո՞ւ Մոուրինիոն չհայտնվեց կարգով շատ ավելի ցածր թիմում: Ստացվում է կա մի ազդեցիկ խումբ, որն էլ որոշում է կայացնում, թե ովքեր են էլիտ մարզիչները, իսկ ովքեր պետք է սեւագործ աշխատանք իրականացնեն տարբեր ակումբներում՝ գրանդների համար հայտնաբերելով կամ ստեղծելով տաղանդներ:
Երեկ` նոյեմբերի 19-ին,«Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մաուրիսիո Պոչետինոն, որը 2014 թվականից էր գլխավորում լոնդոնյան թիմը: Անմիջապես հայտնի դարձավ, որ Մոուրինիոն կփոխարինի արգենտինացուն:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն