Ֆուտբոլը եւ մեր արտաֆուտբոլային խնդիրները կամ ինչու պարտվեցինք հույներին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Երեւանում ընդունեց Հունաստանի հավաքականին եւ փառահեղ պարտություն կրեց 1:0 հաշվով: Հատուկ ընդգծենք, որ հույները Երեւան էին ժամանել առանց առաջատար ֆուտբոլիստների:
Անկեղծ լինենք, խաղից առաջ ծանոթանալով Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմին, պարզ էր, որ մեր թիմը հաստատ գոլ չի խփելու կամ եթե խփի էլ, ապա դա լինելու էր պատահականության արդյունք:
Հավաքականի նորանշանակ մարզիչը այնպիսի մարտավարություն էր ընտրել, կարծես մրցակցի դաշտում խաղում էինք Բրազիլիայի, Գերմանիայի կամ Բելգիայի հավաքականի դեմ, եւ ոչ թե Հունաստանի, մեղմ ասած, ոչ ուժեղ թիմի հետ:
Հույների խփած միակ գոլից առաջ Հունաստանի հավաքականը գնդակին տիրում էր խաղի երեք չորրորդի ընթացքում: Վաղուց հայտնի փաստ է, որ եթե մի թիմը անդադար պաշտպանվում է անգամ ոչ ուժեղ մրցակցի դեմ, ապա գոնե մի անգամ գոլ է բերելու իր դարպասին: Հենց այսպես էլ եղավ: Հայաստանի հավաքականն ամեն ինչ արեց գոլ ուտելու համար եւ կերավ:
Այս մարզչական մտքով, այս կազմով մենք լուրջ հաջողությունների չենք կարող հասնել: Առանց Մխիթարյանի, Ղազարյանի, Ադամյանի, Հարոյանի, Օզբիլիսի հավաքականը բոլորովին այլ մակարդակի թիմ է:
Ակնհայտ է, որ մեր հավաքականը, մեր ֆուտբոլը ճգնաժամի մեջ է: Իսկ ինչպես չլինի, եթե ՀՖՖ նախագահը մեկ ժողովրդի սրտի պաշտոնյան էր, իսկ հետո հանկարծ վերածվեց պուտչիստի, հակահեղափոխականի, երբ ֆեդերացիայի գործկոմի անդամ ՔՊ-ականները, որոնք ֆուտբոլից հազարավոր կիլոմետրերով հեռու են ինտրիգը ինտրիգի հետեւից են հյուսում:
Այնպես որ, այս իրավիճակում մեզ ոչ միայն Հունաստանի, այլ գուցե եւ Ղրղզստանի հավաքականն էլ կհաղթի: Արտաֆուտբոլային գործոնը, ցավոք, այսօր ֆուտբոլի վրա միայն ու միայն բացասական ազդեցություն է թողնում:
Այս իրավիճակում ֆուտբոլիստների ցուցադրած խաղին անդրադառնալն անիմաստ է: Իսկապես՝ անիմաստ է: Անգամ անիմաստ է քննարկել, թե Խաշմանյանն ինչու է սեփական դաշտում խաղադաշտ դուրս գալիս յոթ պաշտպանով:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն