Այսօր «Եվրատեսիլ-2017»-ն է․ Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կայանալու է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը։ Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 1-ին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները:
Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» և «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը: Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արեւմուտքի և արևելքի միջեւ դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է և կներկայացվի եվրատեսիլյան բեմից նորաձև գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»:
Օգտագործվել են զարդանախշեր հետևյալ աղբյուրներից՝
1643թ.: Շոռոթ, Մատենադարան, ձեռ. 779 / 1643: Shorot: 26 X 20cm., Matenadaran, ms.779
Ավետարան, Նախիջևան, 1304., ծաղկող ՝ Սիմոն / Gospel, Nakhijevan, 1304, miniaturist-Simon նբ
Ճաշոց, 9-10դդ / Lectionary, 9-10 cc.
Հովհաննավանք, 1251թ. / Hovhannavank Monastery, 1251
Փարպի, Ծիրանավոր, 5-րդ դար / Parpi, Dziranavor, 5 century
Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականացման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր և ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետևել մայիսի 9-ին մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաև երեք բեք- վոկալիստներ:
7or.am


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում