Ռոնալդուի գլխավոր նպատակը
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե կարիերայի վերջնամասում ինչը կարող է լինել իր գլխավոր նպատակը։
«Հաշվի առնելով, որ արդեն մոտ եմ գագաթին, կարելի է կարիերայիս մնացած հատվածում գլխավոր նպատակ համարել պատմության մեջ լավագույն ռմբարկու դառնալը։ Սակայն դա չի լինի կպչուն գաղափար։
Իմ կյանքում ամեն ինչ ստացվել է բնական ճանապարհով։ Ամեն ինչ եղել է իմ ջանքերի արդյունքը, առանց նպատակ դնելու։ Լավագույնին հասնում ենք միայն հաճույք ստանալով»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է France Football-ը։
Ռոնալդուն կարիերայի ընթացքում արդեն խփել է 701 գոլ։ Լավագույն ռմբարկուն Ավստրիայի եւ Չեխոսլովակիայի հավաքականների նախկին խաղացող Յոզեֆ Բիցանն է (1913-2001)՝ 805 գոլ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում