Անաստասիա Ստոցկայան պատմել է, թե ինչու է իր որդին այդքան նման Կիրկորովին
Անաստասիա Ստոցկայան որոշել է բացատրել, թե ինչու է իր որդին այդքան նման Կիրոկորովին։ Ֆիլիպի եւ Անստասիայի կապի մասին բազմիցս գրել են ռուսական մամուլում, բայց աստղերը հերքել են ինչպես իրենց սիրավեպն, այնպես էլ երգչուհու որդու՝ Սաշայի նմանությունը «ռուսական էստրադայի արքային»։ Նմանությամբ նրան համեմատում են նաեւ երգչի որդու՝ Մարտինի հետ։
Երգչուհ Անաստասիա Ստոցկայայի որդին հուլիսին կդառնա 6 տարեկան։
Երգչուհին ասում է, որ ամուսնու հետ ծիծաղել է այդ հիմար պատմության վրա։
«Իսկ ինչպիսի՞ վերաբերմունք էր պետք ցույց տալ։ Երեխաներն իսկապես նման են՝ մուգ մազեր, աչքեր, փոքրիկ քթեր։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում երեխաները կփոխվեն ու նմանությունը կանցնի»։
Ստոցկայայի խոսքով՝ ամուսինն արդեն սովորել է, որ իր անվան շուրջ տարբեր առասպելներ ու բամբասանքներ են պտտվում։
«Մարդը շատ լավ հասականում է, որ ես երգչուհի եմ, եւ այդ պատճառով էլ իմ անձի հանդեպ նման ուշադրություն գոյություն ունի։ Քանի անգամ եմ նրան խնդրել լուսանկարվել ինձ հետ ամսագրի շապիկի համար, անցնել կարմիր գորգով, հարցազրույց տալ։ Բայց Սերգեյը գործունեության բոլորովին այլ ոլորտից է, զբաղվում է բիզնեսով։ Հայտնվել կնոջ փառքի ճառագայթների ներքո նրա համար իսկապես անհետաքրքիր ու խորթ է։ Նա լուրջ, համեստ տղամարդ է։ Ինչպես նա է ասում՝ մեր ընտանիքում մեկ աստղը բավական է»։
Երգչուհին խոսել է նաւ փոփ արքայի հետ բարեկամության մասին։
«Մեր երեխաները շփվում են ընդհանուր տոներին։ Ֆիլիպի հետ մենք մտերիմ ենք, ես նրան սիրում եմ որպես հարազատ մարդու, ընկերոջ, ով ինձ հավատաց, կարողացավ բացահայտել իմ պոտենցիալը ոչ միայն թատրոնի բեմում, այլեւ էստրադայում, կինոյում։ Չէ՞ որ ես երբեք չեմ երազել երգչուհի լինելու մասին։ Իսկ քանի որ Ֆիլիպ Կիրկորովն ինքն է առաջարկել փորձել ինձ այդ ոլորտում, մի՞թե կարելի էր հրաժարվել։ Այսպես, «Չիկագո» մյուզիքլի ավարտից հետո մենք մեկնեցինք «Նոր ալիք»-ին, իսկ այնտեղ ես Գրան պրի նվաճեցի, իսկ հետո ամեն ինչ իր հունով ընթացավ։ Երգեր, տեսահոլովակներ, շրջագայություններ, նկարահանումներ...»,-Ստոցկայային մեջբերում է «Телепрограмма» պարբերականը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ