Վատ եք ապրելու քանի դեռ շաբաթօրյակ եք անում
Մեր բազմաչարչար երկիրը չի զարգանալու, ժողովրդի կենսամակարդակը չի բարձրանալու եւ իրավունքներն էլ պաշտպանված չեն լինելու, քանի դեռ իշխանությունները շաբաթօրյակներ են անում, իսկ մի զգալի զանգված էլ ոգեւորված կամ վախից մասնակցում դրանց:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե շաբաթօրյակը լավ բան է: վերջին հաշվով քաղաքն են մաքրում, շենքերն են մաքրում, արձաններ լվանում: Սա միայն առաջին հայացքից: Իսկ հիմա ձեզ հարց տվեք, թե ուր են անհետացել այն գումարները, որոնք նախատեսված են քաղաքները եւ փողոցները, այգիներն ու պուրակները մաքուր պահելու համար: Ձեզ հարց տվեք, թե ովքեր են լափել այն գումարները, որոնք նախատեսված են բակերն ու դպրոցը մ,աքուր պահելու համար:
Ավելացնենք նաեւ, որ շաբաթօրյակը սովետական ծագում ունի, դրանից բխող բոլոր հետեւիանքներով: ԽՍՀՄ-ում մարդկանց ձրի շահագործելու բազմաթիվ հետաքրքիր մեթոդներ էին մշակվել, որոնցից մեկն էլ շաբաթօրյակն է:
Այնպես որ, քանի դեռ չեք հասկացել, թե ինչու չի կարելի շաբաթօրյակ հայտարարել եւ մասնակցել դրանց, ոչ միայն վատ եք ապրելու, այլ ընտրությունների արդյունքներն էլ կեղծվելու են:
Հիմա ոմանք կհարցնեն, թե իսկ ի՞նչ է, թողնենք, որ ասենք Գեղարդի կամ Ամբերդի մատույցները կեղտի մեջ թաղված մնան: Իհարկե՝ ոչ: Բայց այդ հատվածները մաքրելու նախաձեռնությամբ պետք է հանդեսգան անհատները, հասարակական կազմակերպությունները, որից հետո համապատասխան իշխանություններին պարտադրեն կատարել իրենց գործը եւ ոչ թե մաքրության համար նախատեսված գումարները գրպանեն, իսկ հետո մարդկանց ձրի աշխատեցնեն:
Top-News.am


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում