«Եվրատեսիլ-2017». Արծվիկը հանդես կգա 1-ին կիսաեզրափակչի 2-րդ մասում
Կիեւում անցկացվում է «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը:
Այո, շատ շուտով Ուկրաինայի մայրաքանղաքում կմեկնարկի տարվա կարեւորագույն երաժշտական իրադարձություններից մեկը:
Երեկ արդեն իմացանք, թե որն է լինելու այս տարվա մրցույթի կարգախոսը: Այն է` Celebrate Diversity («Տոնիր բազմազանությունը»): Իսկ այսօր կազմակերպիչները վիճակահանության միջոցով փորձում են պարզել մասնակիցների ելույթների հերթականությունը:
Այսպիսով` Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչի երկրորդ հատվածում:
Արծվիկի հետ նույն կիսաեզրափակչում է հայտնվել նաեւ Կիպրոսը ներկայացնող հայազգի երգիչ Հովիգ Դեմիրճյանը: Հայաստանի հետ 1-ին կիսաեզրափակչում մրցելու են հետեւյալ երկրները՝
Առաջին մաս՝
Շվեդիա
Մոնտենեգրո
Ֆինլանդիա
Վրաստան
Պորտուգալիա
Բելգիա
Ավստրալիա
Ալբանիա
Ադրբեջան
Երկրորդ մաս՝
Հայաստան
Կիպրոս
Սլովենիա
Իտալիա
Իսպանիա
Մեծ Բրիտանիա
Չեխիա
Մոլդովա
Լատվիա
Իսլանդիա
Հունաստան
Լեհաստան
Տեղեկացնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 9-ին, երկրորդը՝ 11-ին: Իսկ մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:


















































«Եվրատեսիլի» արդյունքները վերահաշվարկել են
Սերգեյ Լազարևը կիսամերկ սելֆի է հրապարակել «Եվրատեսիլի» եզրափակչից առաջ
«Եվրատեսիլ-2019»-ի առաջին կիսաեզրափակչի ուշագրավ պահերը՝ ֆոտոշարքով
Լազարևը «Եվրատեսիլի» շեմին բժշկական օգնության կարիք է ունեցել
Թել Ավիվում հայտարարվեցին առաջին կիսաեզրափակչի հաղթողների անունները
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն