Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները Լիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը Հանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ

«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն են
Աշխարհ

Էրդողանի սահմանադրությունը «դրսից» եւ «ներսից». քվեարկության արդյունքները

Թուրքիայի ԿԸՀ-ն գրեթե ամփոփել է ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները...Ըստ մասնակցածների 99,45 % ձայների հաշվարկի արդյունքում Էրդողանի սահմանադրթյան կողմանիկցները հաղթանակ են տանում՝ստանալով հանրաքվեի մասնակիցների ձայների 51,20 %-ը (24.325.985 մարդ)..."Ոչ"-ի կողմակիցները ստացել են 48,80% (23.189.021 մարդ )...

"Այո"-ի և "Ոչ"-ի աշխարհագրական պատկերը բավական խայտաբղետ է թե՛ Թուրքիայի ներսում,թե՛ երկրի սահմաններից դուրս...

Այսպես,Էրդողանի սահմանադրությունն ամենաշատ ձայները ստացել է Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանի "երկրորդ հայրենիք" համարվող Ռիզե վիլայեթում,որտեղ վերջինս ապրել է 2-13 տարեկան հասակում և նոր տեղափոխվել ծննդավայր Ստամբուլ...

Ռիզեում Էրդողանի սահմանադրությանը "այո" է ասել ընտրությանը մասնակցած ընտրողների 75,56%-ը...Նրան հաջորում են ազգայնականների "հայրենիք" համարվող և Արևմտյան Հայաստանի մաս կազմող Էրզրումի վիլայեթը՝74,50%,Յոզգաթը՝74,24%,Արևմտյան Հասաստանի մաս կազմող Քահրամանմարաշը՝73,95%, Կոնյան՝72,8%,կրկին Արևմտյան Հասաստանի մաս կազմող Բինգյոլի վիլայեթը՝72,67% և Շանլիուրֆան՝70,82%, Էլյազիգը՝71,82%, Կյութահյան՝70,29%...Այս վիլայեթները աչքի են ընկնում իրենց տնտեսական հետամնացությամբ և բավական բարդ քրեական իրավիճակով...

Սակայն նրանք են համարվում Էրդողանի հիմանական ձայն տվողները գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ...

Էրդողանի սահմանադրությունը պարտություն է կրել երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հատկապես արևմտյան և հարավային զարգացած վիլայեթներում...Էրդողանին "ոչ" են ասել նրա ծննդավայր Ստամբուլը՝51,35%,ալավիաբնակ,քրդաբկան և ապստամբ Թունջելիի վիլայեթը (Դեսիմ)՝80,42%,ոչ պակաս ապստամբ քրդաբնակ Շըրնակի վիլայեթը՝71,59%, Քըրքլարելին՝71,33%,Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանակից Էդիրնեն՝70,50%,Մուղլան(հայտնի Մարմարիս և Բոդրում հանգստավայրերն այս վիլայեթում են)՝69,28%, տնտեսապես զարգացած Իզմիրը՝68,78%,քրդաբնակ Դիարբեքիրը (Տիգրանակերտ)՝67,58%,զբոսաշրջիրների կենտրոններ համարվող Այդինը (64,26%),Անթալիան(59,05%,),Մերսինը (64%),Ադանան(58,15%)...

Հայաստանի սահմանակից վիլայեթներում հետաքրքիր պատկեր է արձանագրվել...Նախկին "բարեկամական" Կարսում հաղթել են "այո"-ի կողմնակիցները՝50,99%,իսկ "ադրբեջանաբնակ" համարվող Իգդիրում (65,14%) և Աղրիում (Արարատ) (56,94%)՝ "ոչ"-ի կողմակիցները...

Հետաքրքիր պատկեր է արձանագրվել նաև արտերկրյա քվեարկության արդյունքները ամփոփելիս...Այն արևմտաեվրոպական երկրներում՝Գերմանիայում, Բելգիայում,Նիդերլանդներում,Ավստրիայում,որտեղ տեղի իշխանությունները խոչընդոտում էին Էրդողանի էմիսարներին հանդիպել տեղի թուրքերի հետ և գովազդել էրդողանյան սահմանադրությունը, հաղթել են "այո"-ի կողմնակիցները ... Բելգիայում նրանք ստացել են 77,70%, Հոլանդիայում`70,29%, Ֆրանսիայում՝64,43%, Գերմանիայում՝63,14% , Դանիայում՝60,63%, Նորվեգիայում՝57,26%... Սրանք այն երկրներն են,որտեղ թուրքերը բավական մեծ տոկոս են կազմում և բավական մեծ քանակությամբ մասնակցել են հանրաքվեին...Մյուս եվրոպական և հատկապես արևելաեվրոպական երկրներում,որտեղ թուրք ընտրողները նաև փոքր թիվ են կազմում հաղթանակ է տարել "ոչ"-ը...

"Ոչ"-ը բավական ձայներ է ստացել Միացյալ Արաբական Էմիրություններում՝86,69%,ԱՄՆ-ում՝82,89%,Թուրքիայի հարևան Հունաստանում՝76,75% և Բուլղարիայում՝71,35%, Չինաստանում՝76,23%, Կանադայում՝72,08%, Շվեյցարիայում՝61,43%,Ավստրալիայում՝58,70%, Շվեդիայում՝54,86%,Էրդողանի "հարազատ"Սաուդյան Արաբիայում՝53,66%...
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից "այո"-ն հաղթել է միայն Ղրղզստանում (57,36%) և Ուզբեկստանում (53,65%)..."Ոչ"-ը հաղթանակել է ՌԴ-ում՝73,98%,Ուկրաինայում՝64,26%, Էրդողանի ամենամոտ ընկել Իլհամ Ալիևի մոտ՝Ադրբեջանում՝59,97%,Ղազախստանում՝58,59%, Թուրքմենստանում՝56,26%...Եթե Էստոնիայում,Լատվյիայում և Լիտվայում օբյեկտիվ պատճառներով Անկարան ընտրատարածքներ չէր բացել,ապա շատ զարմանալի է,որ Էրդողանը ընտրատարածներ չէր բացել նաև Վրաստանում և Տաջիկստանում...

Իսկ մեզ մնում է համակերպվել այն մտքի հետ,որ Թուրքիան դառնում է բացարձակ միապետություն,որտեղ Էրդողանը, եթե չլինեն ֆորս մաժորային իրավիճակներ,կարող է թագավորել մինչև 2029 թ-ը...

Հայսատնի և Թուրքիայի մյուս հարևան երկրների մնում է նախապատրաստվել և հակազդել Էրդողանի նեոօսմանական և նեոպանթյուրքիստական քաղաքականությանը...Դրանով է երևի պայմանավորված այն,որ Թուրքիայի հարևան ոչ մի երկրում,այդ թվում նաև Ադրբեջանում,այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսում "այո"-ն չի հաղթել...

Գագիկ Համբարյան