Բարբարա Սթրեյզանդը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին
Բարբարա Սթրեյզանդը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին: Այս անգամ հայտնի դերասանուհին դիտել է ֆիլմն ու իր Instagram-ում կիսվել տպավորություններով.
«Հենց նոր դիտեցի «Խոստումը» ֆիլմը, եւ այն հիասքանչ է: Գնացեք եւ դիտեք այն»,-լուսանկարը մեկնաբանել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սթրեյզանդը, անդրադառնալով ֆիլմին, նշել էր.
«Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ եւ ես կպահեմ խոստումը՝ երբեք չմոռանալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի Կապրիոն, Սիլվեսթր Սթալոնեն, Անդրե Աղասին, Ռայան Գոսլինգը, Թայրա Բենքսը, Քիմ Քարդաշյանը:


















































Ջենիֆեր Լոպեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում